ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փորձ է արվել 5 լիտրանոց տարրայով բենզինը լցնել վառարանի մեջ․ Նիկոլ Փաշինյանը զորամասի հրդեհի մասին

Փորձ է արվել 5 լիտրանոց տարրայով բենզինը լցնել վառարանի մեջ․ Նիկոլ Փաշինյանը զորամասի հրդեհի մասին

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կարգադրությանը, ասաց, որ ըստ դրա՝ խստիվ արգելվում է վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը։

 Փաշինյանի խոսքով՝ նախնական տվյալներով ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ․

«Բնականաբար երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո էլի նախնական տվյալներով էդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ ոչ դիտավորյալ»,- ասաց նա։

Նշենք, որ Գեղարքունիկի զորամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհվել են 15, վիրավորվել յոթ զինծառայող։   

  • Կիսվել: