հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
44-օրյայի վետերանը՝ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակում. Շահեն Բաբայանի սպորտային նվաճումները (տեսանյութ)

44-օրյայի վետերանը՝ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակում. Շահեն Բաբայանի սպորտային նվաճումները (տեսանյութ)

Նրանց մասին քիչ են խոսում, սակայն նրանք միշտ այնտեղ են, որտեղ պետք է ու երբ պետք է։ Հետախույզները ցուցադրել են իրենց մասնագիտական հմտություններն ու մարտական վարպետությունը։

Առաջնագծում շուրջօրյա զգոն ծառայությունը շարունակվում է։ Դիրքապահ ստորաբաժանումները կատարում են իրենց խնդիրը՝ նշանառության թիրախում պահելով հակառակորդի յուրաքանչյուր շարժ։

44-օրյայի վետերանը՝ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակում։ Անդրադարձ պատերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանի սպորտային նվաճումներին։

Եվ՝ հերոսապատում մարտական դիրքը կյանքի գնով պաշտպանած զինվորների մասին։ Զինուժի օբյեկտիվում՝ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած համածառայակից յոթ ընկերների կռիվն ու անմահությունն են։

 

  • Կիսվել: