ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է. Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում կայացած հանդիպման քննարկման թեմաներից է եղել նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ եւ պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկման կարեւոր հարցերից էին հումանիտար հարցերը: ԵՄ խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից է, 777 հոգի՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը», - ասաց վարչապետը:

  • Կիսվել: