երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտի 9-ին և 10-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների նպատակն էր մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումը:

Շտաբային մարզումներին ընդգրկված ստորաբաժանումները ևս մեկ անգամ հաստատել են, որ ունակ են լուծելու առաջադրված մարտական խնդիրները:

  • Կիսվել: