ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ

4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան սպասարկման ամառային ռեժիմի բերելու գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ: Հիմնական շեշտը դրվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքների բարեխիղճ և որակյալ կատարման, ինչպես նաև անվտանգության կանոնների խստիվ պահպանման վրա:

  • Կիսվել: