կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
36 հաուբից 15 ամսում. «Ֆիգարո»-ն հայ-ֆրանսիական գործարքից մանրամասներ է հայտնում

36 հաուբից 15 ամսում. «Ֆիգարո»-ն հայ-ֆրանսիական գործարքից մանրամասներ է հայտնում

Ֆրանսիան 36 հաուբից է մատակարարելու Հայաստանին, հրետանային համակարգերի գնման հայ-ֆրանսիական պայմանագրից երկու օր անց հայտնում է «Ֆիգարոն» (Le Figaro)՝ վկայակաչելով գործարքից քաջատեղյակ իր աղբյուրները։ Ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի փոխխմբագիրն էլ X-ում գրել է, թե հաուբիցները Երևան կհասնեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։

Ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Երևանը պաշտոնապես չեն մանրամասնել գործարքը, ո՛չ դրա արժեքը, ո՛չ էլ հաուբիցների քանակը հայտնի չէ: Պարզ չէ նաև՝ ինչպես են դրանք Երևան տեղափոխվելու։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայ-ֆրանսիական այս գործարքը կարևոր իրադարձություն էր որակել, գրում է Ազատությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: