երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
300 հազար դրամ՝ 6 ամիս ժամկետով. վնասվածք, խեղում ստացած զինվորները աջակցություն կստանան

300 հազար դրամ՝ 6 ամիս ժամկետով. վնասվածք, խեղում ստացած զինվորները աջակցություն կստանան

Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները․ նախագիծն այսօր հաստատվել է կառավարության նիստում, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

Սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200 հազար դրամ, որը կգումարվի Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից վճարվող 100 հազար դրամին։ 

Այսպիսով, մինչ հիմնադրամի շահառու դառնալը և օրենքով սահմանված աջակցությունը ստանալը, զինծառայողը կստանա 300 հազար դրամ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։

  • Կիսվել: