երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
3-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ

3-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին վարժանքներ են անցկացվել 3-րդ զորամիավորումում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Ըստ խաղարկված սցենարի՝ ամրացնելով բնագծերը, զինծառայողները պաշտպանությունից անցել են հակագրոհի։ Մարտավարական բարդ պայմաններում անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գործել ներդաշնակ և կատարել առաջադրված բոլոր խնդիրները։

  • Կիսվել: