հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
3-րդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

3-րդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

3-րդ զորամիավորման վարչակազմի, ապահովման և սպասարկման ստորաբաժանումների, ենթակա զորամասերի անձնակազմի հետ մայիսի 21-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական համալիր պարապմունքներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել են զենք-զինամթերքի, կապի և ավտոմատացված կառավարման միջոցների շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։

  • Կիսվել: