կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Էս հողի վրա մեր լավ ախպերների, լավ մեծերի արյունն է թափվել, պիտի պահենք էս հողը». վարժական հավաքի մասնակից

«Էս հողի վրա մեր լավ ախպերների, լավ մեծերի արյունն է թափվել, պիտի պահենք էս հողը». վարժական հավաքի մասնակից

Հայաստանի ՊՆ-ն տեսանյութ է պատրաստել՝ ներկայացնելով, թե ինչպես են 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները կատարելագործում զինվորական գիտելիքները։

Բոլորն էլ զինվորական ծառայության փորձռություն ունեն, մեծ մասը նույնիսկ ռազմական գործողությունների մասնակիցներ են: «Այսօր էլ հիշում եմ բանակային ծառայության տարիներս, միյն կարոտով ու հաճույքով եմ հիշում, որովհետեւ այդ տարիների ընկերությունը մինչեւ հիմա էլ պահպանվում է: Ժամկետային ծառայությունը կյանքի միակ տեղն է, որ մարդն ստանում է գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որ ուրիշ որեւէ տեղ չենք կարող ստանալ»,-ասել է մասնակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ նշեց, որ այս հավաքների ընթացքում կարեւոր է ոչ միայն գիտելիք ստանալը, այլեւ այն, որ սկսում են ճանաչել իրենց կողքի զինծառայողին:

Վարժական հավաքի մասնակիցներից Կարենը, որ արտագնա աշխատանքից վերադրաձել է եւ մեկնել հավաքների, նշում է. «Դա մեր պարտքն է, մեր արյան մեջ կա, որ պետք է մասնակցենք ու կռվելու ենք մեր հողի համար: Էս հողի վրա մեր լավ ախպերների, լավ մեծերի արյունն է թափվել, պիտի պահենք էս հողը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

 

 

  • Կիսվել: