շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
25-օրյա ուսումնավարժական հավաքներին անգամ պատգամավորները թող գնան. Խաչատրյան (տեսանյութ)

25-օրյա ուսումնավարժական հավաքներին անգամ պատգամավորները թող գնան. Խաչատրյան (տեսանյութ)

25-օրյա ուսումնավարժական հավաքներին անգամ պատգամավորները թող գնան։ Եթե հարկ է, օրենսդրական մեխանիզմներ ստեղծենք, որ որևէ խոչընդոտ չլինի։ Բոլորը պետք է գնան այդ 25 օրը մասնակցեն։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եռամսյայի ժամանակ բավականին շատ էր հավաքագրվածների ազատ ժամանակը։ Բացի դրանից՝ ժամկետը երկար էր, մարդիկ օբյեկտիվ պատճառներով չէին կարողանում մասնակցել, հնարավոր չէ երեք ամսով կտրել աշխատանքից։ Ստացվում էր, որ պետությունը երկրի պաշտպանության բեռը չէր կարողանում հավասարաչափ և արդարացի բաշխել։

Հիմա, 25-օրյայի դեպքում, այդ պատճառաբանությունները գրեթե չեն լինելու, բոլորն են գնալու, բոլորն են մասնակցելու՛՛:

Պետության ամենակարևոր պարտականություններից մեկը, ըստ պատգամավորի, պատերազմի բեռը արդար, հավասար և տեսանելի բաշխելն է։ Նա ընդգծեց, որ օբյեկտիվ, հարգելի և ոչ հարգելի պատճառներով բոլորը չէ, որ մասնակցում են եռամսյա հավաքներին։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: