երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա պատերզմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցությունը՝ մինչեւ հունիս ամիսը ներառյալ:

Խոսքտ թվով 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների մասին է

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 24 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մայիս-հունիս ամիսների համար կազմում է 14.400.000 ՀՀ դրամ:

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

  • Կիսվել: