շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
22 անհետ կորածների ընտանիքներ եւս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը

22 անհետ կորածների ընտանիքներ եւս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշեց 44-օրյա պատերազմում անհայտ կորած 22 զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցության գործողության ժամկետը երկարացնել եւս մեկ ամսով:

Նշենք, որ այս աջակցության տրամադրումը պետք է դադարեցվեր 2025թ. հունվարի 1-ից, սակայն հիմա հունվարի համար եւս կհատկացվի աջակցությունը:

Այդ նպատակով կհատկացվի 6,6 մլն դրամ:

  • Կիսվել: