ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2020 թվականին ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով

2020 թվականին ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրդարձել է բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված կառավարության քայլերին և ընդգծել, որ  2020 թվականին ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով։

«Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 միլիարդ դրամ նախորդ տարվա 247,8 միլիարդ դրամի դիմաց, Կառավարությունը 2,1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում` մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովվելու համար, 2019 թվականի հունիս-օգոստոսին մոտ 5 տոկոսով ավելացել է արեւային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել են յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակը։»,- իր խոսքում նշել է Փաշինյանը։

Խոսել զինվորականների աշխատավարձերի մասին նա նշել է․ «Մեզ համար հպարտություն է նաեւ զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ես հպարտանում եմ այդ որոշման համար, որ այո՛, էսպիսի շոշափելի աշխատավարձի բարձրացում Զինված ուժերում շատ վաղուց չի եղել»։

 

  • Կիսվել: