հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2019-ը ՀՀ պաշտպանական ոլորտի համար աննախադեպ էր. պատգամավոր

2019-ը ՀՀ պաշտպանական ոլորտի համար աննախադեպ էր. պատգամավոր

Պաշտօանական ոլորըի առումով 2019-ը Հայաստանի համար աննախադեպ էր։ Այս մասին հայտարարել է իշխող "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը ։

Նա ընդգծել է, որ պաշտպանական ոլորտում լրջագույն արդյունքներ են գրանցվել 4 ուղղություններով ՝ սպառազինություն, ինժեներական կառույցներ, սոցիալականոլորտևռազմականարդյունաբերություն։

Պատգամավորն ընդգծել է, որ սպառազինության ոլորտում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչներ են ձեռք բերվել: Կարապետյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի համար առաջին անգամ մարտական գործողություններ ծրագրելիս հակառակորդի տարածքում որևէ անհասանելի թիրախ չկա:

Նա առանձնացրել է նաև Տոռ-Մ2ԿՄ և Օսա-ԱԿ համակարգերի ձեռքբերումը ։ "Այդ միջոցների ձեռքբերմամբ ՀՀ ԶՈՒ - ն ավարտել է հակաօդային պաշտպանության եռաստիճան համակարգի ձևավորումը",-հայտարարել է Կարապետյանը ՝ ընդգծելով, որ C-300 համակարգերի հետ միասին հայկական ՀՕՊ համակարգերը կարող են խոցել հակառակորդի ցանկացած թիրախ՝ ինչպես սպառազինության մեջ գտնվող, այնպես էլ հեռանկարային:

Պատգամավորը նաեւ տեղեկացրել է, որ 2019 թվականին առաջնագծում լայնածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել: Կարապետյանը վստահություն է հայտնել, որ 2020 թվականին դրանք կշարունակվեն: "Մենք ունենալու ենք իսկապես ժամանակակից եւ անխոցելի առաջնագիծ ՝ ժամանակակից ինժեներական կառույցներով, կրակի կառավարման ավտոմատացված համակարգերով", - հայտարարել է Կարապետյանը:

Անդրադառնալով ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը՝  նա ընդգծել է, որ Հայաստանն ունի սեփական արտադրության զենքը։ Պատգամավորը նշել է, որ IDEX սպառազինությունների ցուցահանդեսը ԱՄԷ-ում ցույց է տվել հայկական սպառազինության նկատմամբ հետաքրքրության առկայությունը:

Կարապետյանի տեղեկացմամբ ՝ Բարձրտեխնոլոգիականարդյունաբերությաննախարարությունըսկսելէֆինանսավորելարտահանմաննուղղվածծրագրերը։

Անդրադառնալով զինծառայողների սոցիալական ոլորտին և կենցաղային պայմանների բարելավմանը ՝ պատգամավորը մասնավորապես առանձնացրել է ՊՆ զինվորական հոսպիտալի կենտրոնական մասնաշենքի հիմնանորոգումը, աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև Գորիսում, Վայոց Ձորում, Սիսիանում, Գյումրիում շենքերի կառուցումը:

  • Կիսվել: