կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել․ ՀՀ որ ղեկավարի օրոք որքան գումար է ծախսվել սպառազինության վրա

2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել․ ՀՀ որ ղեկավարի օրոք որքան գումար է ծախսվել սպառազինության վրա

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի, 2021-ի ուսումնասիրության համաձայն՝ 2018-21թթ․ Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել։

Ըստ այդմ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 3 տարիներին Հայաստանը 2,5 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին։ Փաշինյանի կառավարման տարիներին ստացված զենքերի ցուցանիշը գերազանցում է նաև Սերժ Սարգսյանի 10 տարվա ցուցանիշը։

Միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է ավելի շատ զենք ներկրվել՝ ընդամենը 300 մլն դոլար, որը 7 տարվա արդյունքն է։

2022 թվականի ուսումնասիրության արդյունքները դեռ հասանելի չեն։

  • Կիսվել: