ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2015-19 թթ. ԶՈւ-ում միջանձնային հարաբերությունների պատճառով մահացել է 158, հակառակորդի զենքից՝ 150 զինվոր. պատգամավոր

2015-19 թթ. ԶՈւ-ում միջանձնային հարաբերությունների պատճառով մահացել է 158, հակառակորդի զենքից՝ 150 զինվոր. պատգամավոր

Այսօր ԱԺ-ում քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ տվյալ ենթամշակույթի՝ բանակում ունեցած ազդեցությանը:

Պողոսյանն ասաց. «2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների, տարբեր տեսակ խնդիրների առաջացման պատճառով Զինված ուժերում մահացել է 158 զինվոր: Համեմատության համար նշեմ, որ նույն ժամանակաշրջանում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր: Որքանո՛վ է դա ամուր մտել բանակ՝ մենք գիտենք, ի՛նչ ողբերգական հետևանքներ է թողնում բանակում՝ բոլորս տեսնում ենք: Ինձ չի հետաքրքրում՝ ո՛վ է ում կողմից հարգված և որքան խելացի, ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան։ Մենք սա անում ենք, որ մեր երեխաներին զերծ պահենք այս ամենից»:

Պատգամավորը նշեց, որ այսօր ամեն ինչ արվում է՝ վերոնշյալ թվերը նվազեցնելու ուղղությամբ:

  • Կիսվել: