ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

Զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Ստուգվել են հրամանատարական կազմի՝ կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները։

 

  • Կիսվել: