ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2-րդ զորամիավորումում ամփոփվել են աշխատանքների արդյունքները

2-րդ զորամիավորումում ամփոփվել են աշխատանքների արդյունքները

2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի չորրորդ եռամսյակում զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել առկա խնդիրների լուծման տարբերակներ:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա.  Հարությունյանն արձանագրված բացթողումները շտկելու նպատակով ցուցումներ է տվել դրանք սահմանված ժամկետներում վերացնելու, պլանավորված հետագա աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով, խրախուսել է լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին ու բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին:

  • Կիսվել: