հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
130 զոհ, 200 վիրավոր. Հովհաննիսյանը՝ թշնամու կորուստների մասին

130 զոհ, 200 վիրավոր. Հովհաննիսյանը՝ թշնամու կորուստների մասին

Հակառակորդը ունի 130 մահացած զինծառայող, 200 վիրավոր, խոցվել է 9 տանկ ու զրահատեխնիկա, 3 ՏՕՍ, 1 Սմերչ, 11 ԱԹՍ:

Մարտերը շարունակվում են, փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր խաղաղ բնակիչներ են տուժել, քաղաքացիական ենթակառուցվածքներ:

՛՛Օրվա ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ գրոհները: Հիմանական կիզակետը հյուսիսն ու հարավն են եղել՛՛:,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մերոնք պատասխանում են, ոչ միայն զուտ պաշտպանվում:

Նա նորից նշեց. ՛՛Խնդրում եմ և հորդորում եմ բնակչությանը՝ չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկություններ՛՛:

 

  • Կիսվել: