ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
13 օր է՝ ձորակում վիրավորներ, դիեր ունենք. ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հանի. Զինծառայող ի ծնող

13 օր է՝ ձորակում վիրավորներ, դիեր ունենք. ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հանի. Զինծառայող ի ծնող

Ուղիղ 13 օր է՝ տեղեկություն չունեմ տղայիցս, Պաշտպանության նախարարության դիմաց լրագրողներին ասաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներից մեկը՝ նշելով, թե խոսքն ուղղում է վարչապետ Փաշինյանին։

«13 օր է՝ այդ ձորակում ունենք վիրավորներ, դիեր։ ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, որ գոնե զինվորներին ժամանակին հանի, երեխաները հիմա փրկված կլինեին»։

Ծնողն ասաց, թե խոսքը Վերին Շորժայի մասին է։

«Պատկերացնում եք՝ 13 օր է, հիմա գայլերն ու աղվեսները հոշոտած կլինեն դիերը», - ասաց ծնողը՝ նշելով, թե տվյալներ կան, որոնք հրապարակել չի կարող։

Նա նշեց, թե չգիտի՝ իր որդին զոհվե՞լ է, կորել՞, թե՞ գերեվարվել. «Մի՞թե կարելի է սենց՝ մատների արանքով նայել մեր զինվորներին»։

  • Կիսվել: