երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
114 հոգի պետական բյուջեից ստանում է զինվորական պարգևավճար և զինվորական կենսաթոշակ, ևս 46-ը հնարավոր է այս իրավիճակում լինեն. Դավիթ Խաչատրյան

114 հոգի պետական բյուջեից ստանում է զինվորական պարգևավճար և զինվորական կենսաթոշակ, ևս 46-ը հնարավոր է այս իրավիճակում լինեն. Դավիթ Խաչատրյան

114 հոգի ունենք, որոնք պետական բյուջեից ստանում է զինվորական պարգևավճար և զինվորական կենսաթոշակ, սպաների դեպքում՝ 74 հազար դրամ, պարտադիր ժամկետային և պայմանագրայինի դեպքում՝ միասին 66 հազար դրամ։ Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Խաչատրյանը ներկայացրեց, թե քանի զինծառայողի հաշմանդամության կարգն է փոխվել. «Ելնելով երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց առողջական նկարագրերից՝ ունենք կանխատեսում, որ հնարավոր է որոշակի առողջացման գործընթաց տեղի ունենա և վերջիններս ձեռք բերեն երրորդ խումբ, այսինքն բացի 114-ից ևս 46-ը հնարավոր է այս իրավիճակում լինեն և այս երաշխիքը նաև իրենց մասով կլինի: Այսինքն՝ ընդհանուր 160 հոգի կլինի»:

  • Կիսվել: