ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը համարյա կկրկնապատկվի

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը համարյա կկրկնապատկվի

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը գրեթե կկրկնապատկվի: Ըստ «Ինտերֆաքս»-ի` Գյումրու ռուսական ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին նման տվյալներ է հաղորդել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը :      

Հարավային ռազմական շրջանի շտաբի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Սերգեյ Կուզովլևն իր հերթին Շոյգուին հայտնել է, որ բազան ամբողջական ծավալով ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով և սպառազինություններով: 

 

 

 

  • Կիսվել: