ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«1000+» անունը փոխում ենք. նոր անունը կլինի «Զինապահ». Նարինե Գալստյան

«1000+» անունը փոխում ենք. նոր անունը կլինի «Զինապահ». Նարինե Գալստյան

2021-2022 թվականներն անցումային ժամանակահատված էին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար, երբ մեզ համար առաջնահերթություն էր ժամանակին եւ պատշաճ հատուցումներ կատարելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հանրային կապերի եւ հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը:

«Այժմ, երբ հարաբերականորեն կայուն շրջան է հիմնադրամի կյանքում, մենք կարողացանք հիմնադրամի ճանաչողությանը վերաբերյալ փոքրիկ ուսումնասիրություն կատարել, այդ թվում մեր շահառուների շրջանում:

Արդյունքում պարզվեց, որ նույնիսկ շահառուները, որոնք ամեն ամիս հատուցում են ստանում հիմնադրամից, նրանց 51 տոկոսը չէր մտաբերում հիմնադրամի անվանումը: Միայն 31 տոկոսն էր տեղյակ հիմնադրամի գործունեության մասին:

«1000+» անվանումը ավելի հայտնի է, եւ այդ անվանումը որեւէ կերպ ինտեգրված չէ հիմնադրամի վիզուալ ինքնության ծրագրում կամ հմակարգում: Մենք ունենք լոգո՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ եւ հանրության կողմից ճանաչված անուն՝ «1000+»,-ասաց նա:

Նարինե Գալստյան-ի խոսքով «1000+» անվանումը այլեւս չի արտահայտում  հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը. «Բացի այդ, «1000+» անվանումը հանրության կողմից տարբեր դրսեւորումների ու հոլովումների է արժանացել: Համադրելով մեր պատկերացումները՝ համադրելով մեր ուսումնասիրության հետ, վստահաբար որոշում կայացրեցինք, որ հիմնադրամի համար պետք է նոր անուն մշակել, նոր վիզուալ ինքնություն ունենալ, որը մ,ի քանի նպատակ պետք է հետապնդեր. Լինել նույնական լոգոյի եւ անվան հետ, լինել հեշտ հիշվող, արտահայտել  հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, որովհետեւ մենք մի փոքր փոխում ենք ուղղվածությունը ավելի ֆինանսական կառույցի, ընդլայնել բրենդի ընկալումը հասարակության մեջ եւ արտահայտել հիմնադրամի նպատակն ու առաքելությունը, այն է՝ համախմբել ազգին կանգնելու զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողիքն, ապահովելու նրանց ֆինանսական կայունությունն ու արժանապատիվ կյանքը»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվանից հիմնադրամը հանդես կգա նոր՝ «Զինապահ» անունով:

Հիմնադրամի ամբողջական անունը կլինի «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ:

  • Կիսվել: