երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թ․ աշխատանքների արդյունքները

1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թ․ աշխատանքների արդյունքները

1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

 

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՊՆ-ից, հավաք-խորհրդակցությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մատնանշել է առկա բացթողումները և տվել ցուցումներ պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։

  • Կիսվել: