կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

Օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:

Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ:

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

  • Կիսվել: