կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժաննա Անդրեասյանը տեղյակ չէ, թե ՝ երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը

Ժաննա Անդրեասյանը տեղյակ չէ, թե ՝ երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը

Այս պահին իմ վերջին փոխանցած տեղեկության մասով այլ նորություն չկա. Ես նշել էի, որ քննարկվում են համերգի նոր ժամկետները: Այս պահին նոր ասելիք այդ իմաստով չունեմ: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա Սնուփ Դոգի Երեւանում հետաձգված համերգից:

Ինչ վերաբերում է «Եվրատեսիլի» այս տարի Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի երգին, որտեղ, ըստ շատերի հայկական մշակույթը ծաղրվում է, տարբեր ազգերի մշակույթ էր միախառնված, Անդրեասյանը պատասխանեց. «Ես ինքս տեսահոլովակին ծանոթ չեմ, նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել որեւէ կարծիք չեմ կարող հայտնել»:

Նշենք, որ Սնուփ Դոգի համերգը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերին, սակայն, արցախյան դեպքերից հետո, այն հետաձգվեց։ Այդ համերգի համար Հայաստանի իշխանությունները հատկացրել են 6 մլն դոլար:

 

  • Կիսվել: