շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։

  • Կիսվել: