շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զարուհի Սողոմոնյանը՝ ՀՖՀՀ նոր պրոռեկտոր

Զարուհի Սողոմոնյանը՝ ՀՖՀՀ նոր պրոռեկտոր

Հունվարի 1-ից Զարուհի Սողոմոնյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորն է։

Մինչ այդ նա զբաղեցնում էր ուսումնական գծով տնօրենի պաշտոնը։ ՀՖՀՀ-ի կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Bath համալսարանի (Միացյալ թագավորություն)՝ բարձրագույն կրթության կառավարման ոլորտի դոկտորանտ Զարուհի Սողոմոնյանը 13 գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է 30-ից ավելի ազգային և միջազգային գիտաժողովների, ինչպես նաև՝ մանկավարժությանը և ակադեմիական կառավարմանն առնչվող շուրջ 50 վերապատրաստման։

Զարուհի Սողոմոնյանը 2012թ․-ից ՀՖՀՀ թիմի անդամ է․ զբաղեցնելով նախ՝ անգլերենի դասախոսի, ապա՝ օտար լեզուների ամբիոնի վարիչի, այնուհետև՝ ուսումնական գծով տնօրենի պաշտոնը՝ նա մեծ ներդրում է ունեցել համալսարանի զարգացման և հեղինակության շարունակական բարձրացման գործում։

Պրոռեկտորի պաշտոնում նրա նշանակումը ողջունել է ամբողջ անձնակազմը։ Այս նշանակումը վստահաբար մեծ հավելյալ արժեք կլինի համալսարանի համար։

  • Կիսվել: