չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զալցբուրգի փառատոնին «Գեղարդը» կներկայանա Կոմիտասով ու հայ հոգևոր երաժշտությամբ

Զալցբուրգի փառատոնին «Գեղարդը» կներկայանա Կոմիտասով ու հայ հոգևոր երաժշտությամբ

«Գեղարդ» երգեցիկ խումբը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհահռչակ Զալցբուրգի փառատոնին։

Վերջին տարիներին Զալցբուրգի փառատոնը մեկնարկում է «Հոգևոր նախերգանք» խորագիրը կրող համերգաշարով, որի շրջանակում էլ նախատեսված է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ հոգևոր երաժշտության համերգը։ «Գեղարդը» համերգներով հանդես է գալու Ավստրիայում և Գերմանիայում։

Հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները, միջնադարյան մոնոդիաներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ՝ Երվանդ Երկանյան, Դանիել Երաժիշտ, Էդուարդ Հայրապետյան, Դավիթ Հալաջյան, Վաչե Շարաֆյան, Վահրամ Սարգսյան։

Համերգը տեղի կունենա Զալցբուրգի «Կոլեգիենկիրխե» եկեղեցում հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին։

Առաջին անգամ «Գեղարդ» երգեցիկ խումբն աշխարհահռչակ Զալցբուրգի փառատոնին մասնակցել է 2016 թվականին։

  • Կիսվել: