երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Յուրի Հովհաննիսյանին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Յուրի Հովհաննիսյանին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան միջազգային մրցանակը հիմնարար գիտությունների ոլորտում նվաճումների համար շնորհվել է գիտնականներ Յուրի Հովհաննիսյանին և Վինչենցո Բալցանին։ Այդ մասին գրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունը։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Հովհաննիսյանին մրցանակը շնորհվել է «պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած բեկումնային հայտնագործությունների, ինչպես նաև համաշխարհային մասշտաբով հիմնարար գիտությունների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։

  • Կիսվել: