հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ընթանում են Դվին պատմական մայրաքաղաքի ամրակայման ու հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները

Ընթանում են Դվին պատմական մայրաքաղաքի ամրակայման ու հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները

«Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից:

՛՛Ակտիվ ընթացքի մեջ են Դվին պատմական մայրաքաղաքի ամրակայման ու հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։

Արդեն իրականացվել է 3 կառույցի մասնակի վերականգնում․

VII դարի կաթողիկոսական պալատ
V դարի կաթողիկոսական պալատ
V-VII դդ Սբ․Գրիգոր Կաթողիկե եկեղեցի

Հաջորդ փուլում տարածքում նախատեսվում են ճանապարհ, քայլուղիներ, դիտակետ, հանգստի գոտի, սպասարկման սրահ, տոմսարկղ, ցանկապատ, ավտոկայանատեղի, լուսավորում, ցուցանակներ, նստարաններ։

Ծրագրի նպատակն է Դվին հնավայրը և արգելոցը համալրել տեղանքի ամբողջականությունն ապահովող տարրերով՝ բարեկարգելով հուշարձանի տարածքը, պահպանական գոտին և կից տարածքը, մասնակի վերականգնել ու բարեկարգել հուշարձանախումբը՝ միաժամանակ հիմնելով զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքներ:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Ծրագրի իրականացնող՝ ՀՀ ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

World Bank Armenia

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: