Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր ընդունելու մասին:
Հայտերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ՝ փորձաքննության 37 ոլորտների համար:
Հայտերը պետք է ներկայացնել առձեռն երկուշաբթիից ուրբաթ օրերին (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00) ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010-599-699), կամ էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] hասցեին: