ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընդհանուր կանոններ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար. ԿԳՄՍՆ

Ընդհանուր կանոններ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ընդհանուր կանոնները Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար: Դրանք են.

  • Համերգային օրերին՝ սեպտեմբերի 4, 5, 7, Մարզահամերգային համալիրի շրջակա տարածք մեքենաների մուտքը միայն անցագրերով է։ Խնդրում ենք նկատի ունենալ՝ մեքենայով ժամանելիս և կայանել ներքևում։
  • Լինել Մարզահամերգային համալիրի մոտ առնվազն մեկ ժամ շուտ։ Սեպտեմբերի 5-ին դռները կփակվեն 17:00։
  • Մուտքը ցանկացած տեսակի սնունդով արգելվում է:
  • Եթե կոնֆերնասների ընթացքում թարգմանության կարիք լինի, խնդրում ենք նախապես ունենալ Zoom հավելվածը հեռախոսում և ականջակալ։ Մարզահամերգայինի սրահում պատերին կտեսենք QR կոդ, որը հնարավորություն կտա ներբեռնել հավելվածը և միանալ թարգմանությանը։
  • Տարածքում հնարավոր է օգտվել STARMUSxTEAM և STARMUSxTEAM5 WiFi ցանցերից՝ team2022 գաղնաբառով։
  • Ցանկացած հարցով կարող եք դիմել կամավորներին. նրանք կլինեն թեմատիկ շապիկով։

  • Կիսվել: