երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Վրաստան» շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը

«Վրաստան» շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը

Վրաստանում լույս տեսնող հայալեզու «Վրաստան» հասարակական-քաղաքական հանրապետական շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը։ 

«1920 թվականի եզրագծին իր ուղին սկսած «Վրաստան»-ը, անցնելով տարիների փորձության միջով, հավատարիմ իր սկզբունքներին, արժանապատվորեն շարունակում է իր պատմական առաքելությունը` մայրենի լեզվով սպառիչ տեղեկատվություն փոխանցում, նշելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի գործադիր ու օրենսդիր մարմինների կայացրած որոշումների, Վիրահայ համայնքի կյանքի առօրյայի մասին, մշտապես ծառայելով վրաց-հայկական բազմադարյա կապերի ամրացման մեծ գործին», - նշված է թերթի տոնական համարում։ 

Թերթը լուսաբանում է Վրաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները։

  • Կիսվել: