ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում

Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Այս մասին տեղեկացրին Թատերական գործիչների միությունից։

Հիշեցնենք, որ այսօր  68 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

  • Կիսվել: