շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիեննայից՝ Կապան. թանկարժեք դաշնամուրը 5000 կիլոմետր բարդ ճանապարհ է անցել․ «Փաստ»

Վիեննայից՝ Կապան. թանկարժեք դաշնամուրը 5000 կիլոմետր բարդ ճանապարհ է անցել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ոչ միայն համայն հայությանը, այլև, կարելի է ասել, աշխարհին հուզեց Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարմամբ հնչած Կոմիտասի «Կռունկը»:

Երաժիշտն արմատներով կապանցի է և այս օրերին հայրենի Կապանում է, որտեղ անցկացվում է միջազգային երաժշտական փառատոն, որի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի համայնքապետարանը: Ի դեպ, փառատոնի ընթացքում նաև տեղեկացվեց, որ Կապանը նոր, բավական թանկարժեք ու եզակի հնչողությամբ դաշնամուր ունեցավ՝ «Steinwat D 274» կարգի: Այն, ի դեպ, Վիեննայից մոտ 5000 կմ ճանապարհ է անցել, ընդ որում՝ բավական դժվարություններով։

Ի դեպ, հավելենք, որ այս փառատոնը համարվում է Սյունիքի մշակութային կյանքում եզակի և նշանակալի իրադարձություն, քանի որ, ինչպես կազմակերպիչներն են նշում, իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի երաժիշտների՝ ինչպես հանրապետության բոլոր տարածաշրջաններից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: