ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերանորոգումից հետո բացվել է Դամալայի մշակույթի տունը. Սահակյան (լուսանկարներ)

Վերանորոգումից հետո բացվել է Դամալայի մշակույթի տունը. Սահակյան (լուսանկարներ)

Դամալայի մշակույթի տունը, որը գտնվում էր փլուզման եզրին, վերանորոգվել է և երեկվանից արդեն իր դռներն է բացել սաների առջև, գրում է jnews.ge-ն:

217344668_422105272255728_2377578158062005449_n

215011780_235893531689705_310652539745793734_n

Հուլիսի 14-ին նորոգումից հետո պաշտոնապես բացվեց Դամալի մշակույթի տունը։ Ասպինձայի շրջանի միակ հայկական գյուղի՝ Դամալայի մշակույթի տունը կառուցվել է 1936 թվականին, վերջին անգամ վերանորոգվել էր մոտ 40 տարի առաջ: 2017 թվականի դեկտեմբերի 16-ին գյուղի «Կարին» պարային խմբի համերգի ժամանակ փլուզվել էր բեմը: Ըստ այդմ Դամալայի մշակույթի տան վարիչ Վարսենիկ Սահակյանի, Դամալայի գյուղապետի և պատգամավորի առաջարկով՝ դիմելով Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեին, կարողացել են վերանորոգել մշակույթի տունը։

202323324_838024986822785_6733188348964890769_n

Մշակութի տան վարիչը ուրախ է, որ արդեն ունեն վերանորոգված մշակույթի տուն։

«Մեծ գյուղ ենք և անհարմար է, որ չունենանք մշակույթի տուն։ Երեք-չորս ամիս տևեց վերանորոգումը։ Կարճ ժամանակահատվածում նորմալ նորոգվեց։ Նորոգվեցին պատերը, բեմը, տեղադրվեցին նոր նստարաններ և լույսեր», – ասաց Վարսենիկ Սահակյանը։

Թե Վարսենիկ Սահակյանը, թե գյուղացիները գոհ են կատարված աշխատանքից, ըստ նրանց առաջվա վիճակի հետ անհամեմատելի է։

215242508_538410734243276_7604300234414458755_n

Մշակույթի տան բացմանը ներկա են եղել նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ասպինձայի քաղաքապետն ու Սակրեբուլոյի նախագահը և այլ պաշտոնյաներ։

215513075_506958327187573_4261528079748302547_n

Շենքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ սալիկապատում, փայտե հատակի, դուռ-պատուհանի, կախովի առաստաղի վերանարոգման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել է բետոնային հարդարման և բազալտե եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Հարթեցվել և ներկվել են սենյակները, տեղադրվել են թատերական աթոռներ: Վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 224 777 լարի, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների ընթացքում աշխատանքով ապահովված է եղել 15 մարդ։

215828284_504434740623827_2002512465781233994_n

«Սկզբից մեր նստարանների քանակը 305 էր, հիմա դարձավ 150, քանի որ նստարանների չափսը մեծ է, սակայն ոչինչ, բավարար է։ Հետագայում եթե ցանկանաք այլ խմբակներ բացել, երևի սենյակ ավելացնելու կարիք լինի», – ասում է Վարսենիկ Սահակյանը։

Ինչպես ասում է մշակույթի տան վարիչը, նրանք նախատեսում են բացել այլ՝ նկարչական, ասմունքի խմբակներ։ Բացմանը ելույթ են ունեցել Ասպինձայի երգչախումբը և Դամալայի երիտասարդները։

  • Կիսվել: