երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վերականգնվում են «Զվարթնոց»-ի հնձանները

Վերականգնվում են «Զվարթնոց»-ի հնձանները

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվում են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող հնձանների  վերականգնման աշխատանքները։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տաճարական համալիրի հնձանը բացել է Թորոս Թորամանյանը 1931 թ., սակայն հիվանդության պատճառով չի կարողացել ավարտել պեղումները: Դրանք 1958 թ. շարունակել է  Ս. Տեր-Ավագյանը: Հնձանի պեղումներն ավարտել է «Զվարթնոց» թանգարանի տնօրեն Վ. Հարությունյանը 1980-ական թթ.: Ժամանակին հնձանը սրբատաշ քարերով շարված հաստ պատերով, ուղղանկյունաձև հատակագծով, 19,0 х 32,6 մ2 մակերեսով, փայտածածկ, եռանավ կառույց է եղել՝ բաղկացած 2 մեծ բաժանմունքներից և դրանց միջև առկա երկար միջանցքից: Ունեցել է 5 մեծ հնձանահորեր ու խաղողի ճզմման յոթ հարթակներ: Դրանք ժամանակին սվաղված են եղել կրաշաղախով:

Միևնույն ժամանակ հարթակներն ունեցել են որոշակի թեքություն դեպի հնձահորերը: Հարթակների վրա խաղողը տրորվել է և ստացված հյութն առվակների միջով հոսել հորերի մեջ: Վերջիններիս սալարկված և կրասվաղ հատակներին արվել են լրացուցիչ խորացումներ, ուր գինու պատրաստման ընթացքում հավաքվել է քաղցուի նստվածքը:

  • Կիսվել: