երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Վերականգնվում է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրը (տեսանյութ)

Վերականգնվում է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրը (տեսանյութ)

Մոշաղբյուրցի բարերարների միջոցներով վերականգնվում է Սուրբ Կարապետ վանական համալիրը:
 
Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրի եկեղեցու, զանգակատան և դամբարանատան ամրակայման և վերականգնման աշխատանքները սկսվել են: Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակը կրաքարե շարվածք է ունեցել, որն հիմա հեռացվել է և հիմքերի ամրակայումից հետո նոր հատակ կշարվի: Առաջին հարկի ավանդատան պատուհանների վնասված քարերը փոխարինվել են նոր քարերով: Վերականգնման նախագծում ներառված է նաև ջրամատակարարումը:
 
Ըստ նախնական հաշվարկների՝ աշխատանքները կընթանան մինչև 2025թ. տարեվերջ:
 
Մանրամասները՝ տեսանյութում.
 
 

  • Կիսվել: