չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները հանդես կգան այս տարվա առաջին համերգով

«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները հանդես կգան այս տարվա առաջին համերգով

«Վարպետության դաս» նախագծի մասնակիցներն ապրիլի 29-ին՝ ժամը 18:30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի առաջին ամփոփիչ համերգով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Վարպետության դասերի մասնակիցները 7-20 տարեկան երաժիշտ-կատարողներ են, որոնք նախագծի շրջանակում հանդիպում են ՀՀ առաջատար մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ):
 

Վարպետության դասերին ակտիվորեն մասնակցում են երաժիշտներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ուսումնական հաստատություններից: Այս տարվա առաջին ամփոփիչ համերգին ելույթներով հանդես կգան 14 պատանի երաժիշտ (մասնագետ՝ Արմեն Մանասյան, դաշնամուր):

Նշենք, որ «Վարպետության դաս» նախագծին մասնակցում են հրավիրյալ մասնագետները: Այն անցկացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի շրջանակում:

  • Կիսվել: