կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վառնայի հնագիտական թանգարանում տեղի է ունեցել «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը` «Անցյալի ապագա» խորագրով

Վառնայի հնագիտական թանգարանում տեղի է ունեցել «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը` «Անցյալի ապագա» խորագրով

AGBU "Parekordzagan" - Varna-ի հրավերով Վառնայի հնագիտական թանգարանում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը` «Անցյալի ապագա» խորագրով:

Մշակութային միջոցառմանը համատեղ մասնակցել են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և Հայաստանի պատմության թանգարանը Հայաստանի պատմության թանգարանը:

Ցուցադրության շրջանակում մեծադիր պաստառների վրա ներկայացվել են բացառիկ նմուշներ Հայաստանի պատմության թանգարանի տարազների հարուստ հավաքածուից, որոնք ամբողջական պատկերացում են տալիս պատմական Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջանների հագուստի բազմազան գունապնակի մասին։

Պաստառները համադրվել են «Անցյալի ապագա» խորագրով տարազների կրկնօրինակների ցուցադրությամբ՝ պատրաստված «Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից։

ԱնցյալիԱպագա հավաքածուն ներառում է ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկանց տարազային համալիրներ, որոնց վերականգնման համար հիմք են հանդիսացել Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ հանդերձների նախատիպերը (Վան-Վասպուրական, Սյունիք-Արցախ, Բարձր Հայք, Այրարատ և այլն)։ Բոլոր նմուշները ձեռագործ են և արտահայտում են հայ ժողովրդի զարգացած գեղագիտական ճաշակը:

  • Կիսվել: