երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:

Վարչապետը վարպետին մաղթել է առողջություն, ստեղծագործական էներգիա և շնորհակալություն հայտնել նրան բեղմնավոր գործունեության համար:

Նիկոլ Փաշինյանը և Արտավազդ Փելեշյանը քննարկել են նաև արվեստի ու կինոյի զարգացմանը վերաբերող հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: