Տափի բերդը շուտով կստանա արգելոց-թանգարանի կարգավիճակ․ վարչապետ
Վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Ուրցաձորում: Այս մասին հայտնել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում։
«Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրի մոտակայքում է Տափի բերդը:
Կառավարության որոշմամբ՝ միջոցներ են հատկացվել եկեղեցու հարավային հատվածի պեղումների, բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման եւ այլ աշխատանքների համար:
Ամրոցը շուտով կստանա արգելոց-թանգարանի կարգավիճակ»: