հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Վանաձորի թատրոնը Երևանում ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը

Վանաձորի թատրոնը Երևանում ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը

 Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 6-ին երևանյան հանդիսատեսի դատին հանձնեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը:

Աբելյանցիները ներկայացումը խաղացին Պատանի հանդիսատեսի թատրոնում և այն նվիրեցին Վիլյամ Սարոյանի 115-ամյակին:

t1.jpg (46 KB)

Բեմադրությունը` Արեն Օսիպյանի: Ներկայացումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: «Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընտանիքի պահպանմ­ան խորհուրդն է: Այն համարվում է «հույսի գրականության» լավա­գույն խորհրդանշական գործերից մեկը:

«Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ. անդադար ծափերն էին հանդիսատեսի արձագանքը։ Աշնանը նորից ենք հյուրախաղով գալու Երևան և կրկին ցուցադրելու ենք այս բեմադրությունը»,-նշում է թատրոնի PR պատասխանատու Գոռ Փելեշյանն ու հավելում՝ թատրոնում նոր ներկայացման փորձեր են ընթանում: Հուլիսին թատերասերներին կներկայացնեն հետաքրքիր կատակերգություն, որի ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է։

t2.jpg (37 KB)

t3.jpg (45 KB)

t4.jpg (35 KB)

t5.jpg (88 KB)

  • Կիսվել: