ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վախճանվել է վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը

Վախճանվել է վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը

Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը:

Այս մասին հաղորդագրություն է զետեղվել թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Մերի Շահբազյանը ծնվել է 1932 թվականին Սոչիում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ստացել միջնակարգ կրթություն, այնուհետև 1953-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1958 թվականից աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Խաղացել է «Ալվան ծաղիկ», «Պահանջվում է ստախոս», «Ոչնչից մեծ աղմուկ», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ժորժ Դանդեն», «Գլխի գինն է 50 միլիոն», «Թութակները վանդակում», «Վենետիկյան երկվորյակներ», «Ծղնեթցի Մայան», «Հրաշալի օր», «Շշմեցուցիչ հարված», «Երազիկ», «Երևանյան վարդեր» և մի շարք այլ ներկայացումներում:

  • Կիսվել: