երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վախթանգ Կիկաբիձեի մահվան պատճառը հայտնի է

Վախթանգ Կիկաբիձեի մահվան պատճառը հայտնի է

Վրացի ու խորհրդային դերասան Վախթանգ Կիկաբիձեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։

Ըստ նրա՝ արտիստն արդեն երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։

Իր հերթին Կիկաբիձեի մտերիմ ընկերուհի Նանա Կելափտրիշվիլին MK.RU-ի հետ զրույցում խոսել է դերասանի կյանքի վերջին ժամերի մասին՝ նշելով, որ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

՛՛Վախթանգը վերջին տասը տարում դիալիզ էր անցնում։ Ըստ երևույթին, նրա օրգանիզմի ռեսուրսները վերջնականապես սպառվել են։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն հնարավոր ամեն ինչ արել են ։ Բայց նա մահացել է՛՛,-ասել է նա։

Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է վրացի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն:

  • Կիսվել: