չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցահանդես

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցահանդես

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Իտալիայի ազգային տոնին, Հանրապետության հռչակմանը:

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:

  • Կիսվել: