շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

Վաղը Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է

Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

Այս տարի տոնը կնշվի հունիսի 27-ին, գրում է qahana.am-ը:

  • Կիսվել: