չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վաղը Երևանի կենտրոնում ջազ կհնչի

Վաղը Երևանի կենտրոնում ջազ կհնչի

Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում ժամը 12:00-ից սկսած կհնչեն ջազային յուրօրինակ կատարումներ՝ սիրված բենդերի կատարմամբ: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես՝ ժամը 12:00 - 13:00-ն Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սքեյթ պարկի հարևանությամբ, հանդես կգա Սոնա Ումրոյանը, ժամը 13:30 - 14:30-ը Միսակ Մանուշյանի պուրակում ջազային կատարումներով հանդես կգա «MUSAkhanyan Band»-ը:

Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում՝ «Բարեկամության ձեռքեր» արձանի հարևանությամբ, ժամը 15:00 - 16:00-ն կկայանա «Walking By Project»-ի համերգը, իսկ Աբովյան-Թումանյան խաչմերուկում հանդես կգա ժամը 16:00 - 17:00-ն հանդես կգա «Absolute band»-ը:

Ապրիլի 30-ին, ջազի սիրահարները նշում են Ջազի միջազգային օրը: 2011 թվականից անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի հիման վրա ապրիլի 30-ը հռչակվեց Ջազի միջազգային օր: Այդ օրն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են համերգներ ու փառատոներ:

 

 

  • Կիսվել: